Ռուսաստանը ոչ մեկի հետ չի պատերազմի Սիրիայի պատճառով. Սերգեյ Լավրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ոչ մեկի հետ չի պատերազմի Սիրիայի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք պատրաստվում որեւԷ մեկի հետ պատերազմել»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը, եթե արեւմտյան երկրները ռազմական հարվածներ հասցնեն Սիրիային:

Լավրովը նաեւ նշել Է, թե Արեւմուտքը Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չունի: «Հիստերիա Է բորբոքվում, տարածաշրջանում մարտական միջոցների զանգվածային կուտակում Է ընթանում եւ Ասադի ռեժիմի դեմ ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ են հնչում: Վաշինգտոնում հայտարարել են, որ իրենք (Արեւելյան Գուտայում օգոստոսի 21-ի իրադարձությունների համար) սիրիական իշխանությունների մեղավորության ապացույցներ ունեն, սակայն դրանք ներկայացնել դեռ չեն կարող, բայց ասվում Է, որ Սիրիայի կառավարությունն «անցել Է կարմիր գիծը»,-նշել Է նախարարը:

«Դա ուղղակիորեն հակասում Է «ությակի» ղեկավարների Լոհ Էռնի հայտարարությանը, որտեղ ասված Է, որ քիմիական զենքի օգտագործման մասին ցանկացած հաղորդում պետք Է հետաքննվի»,-ընդգծել Է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները, Սերգեյ Լավրովը օգոստոսի 26-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ սիրիական հակամարտությանը «միջամտելու» ԱՄՆ-ի զինված ուժերի պատրաստականության վերաբերյալ վերջին օրերին Վաշինգտոնի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները Մոսկվայում ընկալվել են խորը տագնապով: «Այն տպավորությունն Է ստեղծվում, որ որոշակի շրջաններ, այդ թվում նրանք, ովքեր ավելի ու ավելի ակտիվորեն են ռազմական ինտերվենցիայի կոչ անում՝ «զանցառելով ՄԱԿ-ին», բացահայտորեն փորձում են ջնջել ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ռուս-ամերիկյան համատեղ ջաքերը»,- ընդգծել Է Լավրովը:

«Առանձնակի տարակուսանք են հարուցում վարչակազմի առանձին ներկայացուցիչների վկայակոչումներն անցյալ շաբաթ Արեւելյան Գուտայում քիմիական զենքի ենթադրական կիրառմանը Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության առնչություն ունենալու իբր «ապացուցվածությունը»,- նշել Է Ռուսաստանի նախարարը:- Այս կապակցությամբ ռուսաստանյան կողմը կոչ Է արել ձեռնպահ մնալ Դամասկոսի վրա ուժային ճնշման գծից, տեղի չտալ սադրանքներին եւ աջակցել բնականոն պայմանների ստեղծմանը, որպեսզի ՄԱԿ-ի քիմիական փորձագետների՝ այժմ երկրում գտնվող պատվիրակությունը հնարավորություն ունենա տեղերում անցկացնել հանգամանալից, անաչառ եւ անկանխակալ հետաքննություն»:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով