Տավուշի մարզպետն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն օգոստոսի 23-ին պաշտոնական այցով եղել է Տավուշի մարզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի լրատվության վարչությունից, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ ներկայացրել է մարզն իր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով, ապա անդրադարձել նրա գերակա ճյուղերին ու զարգացման հեռանկարներին: Մարզպետը նշել է, որ ապակենտրոնացված համագործակցության ծրագրի շրջանակներում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել մարզում և այսօր էլ շարունակվում են իրականացվել թե նախկին ԽՍՀՄ երկրների, թե եվրոպական երկրների հետ և առաջարկել է ապակենտրոնացված համագործակցության հաստատում նաև առանձին համայնքների մակարդակով:

Նշվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մի շարք ոլորտներում: Տարածաշրջանը առանձնանում է մարզում արտադրվող մրգերի որակական ու համային հատկանիշներով, պատմամշակութային հուշարձաններով, հանքային ու բնական ջրերով, ծխախոտի, քարի արտադրությամբ: Այստեղ է գտնվում Երևանի պետական համալսարանի միակ մասնաճյուղը, որը հումանիտար ոլորտում համագործակցության հնարավորություն է ընձեռում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր խոսքում նշել է, որ հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն: Ղազախստանում հայկական մեծ համայնք կա, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում երկրի թե տնտեսական ու քաղաքական, թե մշակութային կյանքին: Երկրում գործում է պետության կողմից ֆինանսավորվող Հայկական ազգային կենտրոն: Մի շարք ապրանքատեսակների, կոնկրետ կոնյակի և գինու արտադրության մենաշնորհը պատկանում է հայ ձեռնարկատերերին: Դեսպանը նշել է նաև, որ մեծ պոտենցիալ կա տնտեսական հարաբերությունների ոլորտում: Ղազախստանը մեծ պահանջարկ ունի ջրերի, շինարարական քարի: Իսկ Հայաստանում տուրիզմի, հանգստի հիանալի պայմաններ կան, որը կարելի է զարգացնել: Հանդիպմանը քննարկվել են նաև փոխհամագործակցության հետագա ուղիներն ու դրանց իրականացման հնարավորությունները:

Այցին զուգահեռ, դեսպանի նախաձեռնությամբ, Տավուշի մարզպետարանում անցկացվել է «Ղազախստանի և Հայաստանի ջանքերը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային հարցերը՝ տնտեսական, էկոլոգիական և գիտական բնագավառներում» թեմայով կոնֆերանս:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը