Սահմանում հակառակորդի ագրեսիվ կեցվածքը զսպելու միակ եղանակը համարժեք պատասխանն է. Դավիթ Ջամալյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը ագրեսիվ կեցվածքը զսպելու միակ եղանակը կտրուկ պատասխանն է: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումներին մենք պետք է համարժեք պատասխան տանք: Պետք է այնպես անենք, որ նրանք զգան, որ այդպիսի գործելաոճը կարող է լուրջ կորուստների հանգեցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ադրբեջանը պետական սահմանում իրավիճակն ապակայունացնելու քայլեր է ձեռնարկում ամենատարբեր նպատակներով: Դավիթ Ջամալյանը հիշեցրեց 2012 թվականը, երբ Ադրբեջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ադրբեջանական կողմը կրկին սահմանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր ձեռնարկեց: «Այս անգամ էլ սահմանին ադրբեջանական կողմի ակտիվությունը համընկավ Ադրբեջանի արտգործնախարարի ԱՄՆ կատարած այցի հետ»,- ասաց նա: Փորձագետն ընդգծեց, որ հնարավոր է` այդպիսով Ադրբեջանը փորձում է ինչ-որ բան կորզել ԱՄՆ-ից, կամ ստուգել նրա ռեակցիան պատերազմի նկատմամբ: Բանախոսի խոսքով՝ Ալիեւը պետական սահմանի ապակայունացումն օգտագործում է ներքաղաքական պայքարի նպատակներով, քանի որ առաջիկայում Ադրբեջանում նախագահական ընտրություններ են:

Ջամալյանիի խոսքով՝ սահմանին իրավիճակն ապակայունացնելու փորձերը Ադրբեջանի կողմից շարունակական են լինելու: «Մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք սրան: Ադրբեջանական կողմն անըդհատ շարունակելու է իր սադրիչ գործելաոճը, իսկ նրանց զսպելու միակ եղանակը կլինի համարժեք պատասխանը»,- կրկնեց նա՝ ավելացնելով, որ իրավիճակն այս պահին հանդարտվել է, քանի որ հակառակորդը համարժեք պատասխան է ստացել եւ «սսկվել. է:

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումների հետեւանքով հայկական կողմից 4 զինվոր էր վիրավորվել: Հայկական կողմը, սակայն, այս ամենն անպատասխան չէր թողել, ինչի արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, ադրբեջանական կողմը 5 զոհ ունի: Ադրբեջանն արդեն հայտարարել է կորուստների մասին, սակայն հստակ թիվ չի նշել:

Հայերեն English Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ