Հայաստանում կովկասյան հովազ է հայտնաբերվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեսախցիկները վերջերս արձանագրել են Կովկասյան հովազի առկայության փաստը: Նորաստեղծ ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է 2000 հեկտար տարածք` ձգվելով Խոսրովի արգելոցի սահմանի երկայնքով: Այս հատուկ պահպանվող տարածքը վերահսկում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` Vivacell MTS ընկերության աջակցությամբ: Տեսանյութում երևում է կովկասյան հովազի միայն պոչը, քանի որ տեսախցիկներն աշխատում են միայն հինգ վայրկյան ուշացմամբ: Բացի այդ` տեղի հովիվներից մեկը հեռվից նկատել է մի հովազի:

Ինչպես նշում է հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, կովկասյան հովազի առկայության մասին վերջերս նաև անդրադարձ եղավ «Թայմս» հեղինակավոր պարբերականում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա հիշեցրեց լրագրողներն, որ նախորդ տարի հայտնաբերվել էին հովազի ոտնահետքերը և մազափունջը, սակայն ոչ ոք դեռ հովազ չէր տեսել:

«Այսօր տարածքում ամենօրյա հսկողություն է իրականացվում, ամենուր նկարահանող սարքեր են տեղադրված: Ցավոք, Խոսրովի արգելոցը չունի բուֆերային գոտի: Բոլոր արգելոցներում դա պարտադիր պայման է: Մենք ցանկություն ունենք ստեղծել նման բուֆերային գոտի, բայց դա մեծ նախագիծ է: Հույս ունենք` մեզ կմիանան նաև այլ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև պետական կառույցներ»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրենը նաեւ հայտարարեց, որ բոլոր այն հովիվները, որոնց կենդանիները հոշոտվել են հովազի կողմից, կստանան փոխհատուցում, եթե պայամանգիր ստորագրեն և չվնասեն կարմիր գրքում գրանցված կենդանուն:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին` Հայաստանի եզակի բնական ժառանգության պահպանման վերաբերյալ տեղական և միջազգային հանության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այն հայտնի է իր մի քանի նախագծերով, որոնցից առանձնանում են Արևորդի բնապահպանական փառատոնը և Կանաչ դպրոց նախաձեռնությունը:

Հայերեն

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները