Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 26-ին հաղորդել է Չինաստանի ԱԳ նախարարությունը։
«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Բիշքեկում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է Global Times-ը, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը մանրամասնել է, որ Ծինփինը ՇՀԿ անդամ երկրների առաջնորդների հետ մտքեր կփոխանակի կառույցի շրջանակում բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև արդիական և կարևոր միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սի Ծինփինը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը պետական այցեր կկատարի Ղրղզստան և Եգիպտոս։