Ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով օգոստոսի 1-ին Գյումրիում էր Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը: Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Սամվել Բալասանյանը, ողջունելով հյուրին, հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը կշարունակի Գերմանիայի նախկին դեսպանի բարի հարաբերությունների լավ ավանդույթը եւ պարբերաբար կայցելի Գյումրի: Ի դեպ, Գյումրիում գործող «Բեռլին»հյուրանոցի եւ «Բեռլին» մոր ու մանկան կենտրոնի աշխատանքներին դեսպանը հասցրել էր ծանոթանալ: «Բեռլին» հյուրանոցում տեսածը տպավորել էր Մորելին: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Գյումրու խնդիրներին: Բալասանյանը հյուրին ներկայացրեց ոչ միայն քաղաքի խնդիրները բնակարանային եւ գործազրկության, այլ նաեւ պատմամշակութային արժեքները: Մորելի խնդրանքով Սամվել Բալասանյանը մանրամասնեց անօթեւանության խնդրին ու Գրյումրու արդյունաբերական կարողությունները: Խոսելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից Գյումրու քաղաքապետն առանձնացրեց զբոսաշրջությունը: «Կարծում եմ, որ զբոսաշրջությունն այն ոլորտն է, որտեղ մենք կարող են ընդհանուր հայտարարի գալ: Որպես մշակութային մայրաքաղաք Գյումրին կարող է զբոսաշրջիկներ ընդունել եւ ներկայացնել իր ներուժը: Այս ոլորտում Դուք խորհուրդներով օգտակար կլինեք: Կարծում են համագործակցությունն այստեղ կստացվի»,- նշեց Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետն առաջարկեց նաեւ գերմանական տեխնոլոգիաներով որեւէ արտադրություն ստեղծել Գյումրիում: Ներկայացվեց նաեւ Գյումրին եւ գերմանական որեւէ քաղաք քույր-քաղաքներ հռչակելու առաջարկը: Զրույցի ընթացքում դեսպանին ուրախացրեց այն, որ սիրիահայ մի քանի ընտանիք ցանկություն է հայտնել գալ եւ բնակվել Գյումրիում, իսկ քաղաքապետարանը փորձում է աջակցել նրանց: «Ուրախ եմ այդ կապակցույամբ: Դա նշանակում է , որ նրանք իրենց ապագան պատկերացնում են այս քաղաքում: Նրանք եւս կարող են օգուտ բերել այս քաղաքին»,- նշեց Մորելը:

Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը եւ Ռայներ Մորելը փոխանակեցին հուշանվերներ: «Գյումրին շատ հետաքրքիր քաղաք է, ունի հետաքրքիր մշակութային պատմություն: Այստեղ կա շատ զարգացած մշակութային հարթակ»,- լրագրողներին իր ացի տպավորթյունները ներկայացրեց դեսպանը:

Հայերեն English

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում