Հասարակական

Արամ Ա կաթողիկոսի հսկողությամբ շարունակվում են Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսի հսկողությամբ շարունակվում են Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 25-ին այցելել է Լիբանանի Ջիբեյլ քաղաքի «Թռչնոց բույն» վարժարանի տարածքում կառուցման ընթացքի մեջ գտնվող Ցեղասպանության թանգարան: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, Վեհափառին է միացել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ճարտարապետների հանձնախումբը, որի անդամներն են Հակոբ Շամլյանը, Հակոբ Աթեշյանը, Վահե Գալինճյանը եւ Վազգեն Չեքիջյանը:Ներկա են եղել նաեւ Ցեղասպանության թանգարանի երկու ճարտարապետները` Ռաֆֆի եւ Վիգեն Թարխանյանները:

Նորին սրբությունը ճարտարապետների ընկերակցությամբ շրջել է շինարարության ընթացքի մեջ գտնվող թանգարանում, խորհրդակցական հանդիպում է ունեցել ճարտարապետների հետ:Ամբողջ սփյուռքում իր տեսակի մեջ եզակի թանգարան պետք է լինի հիշյալ նախաձեռնությունը, որովհետեւ շեշտը դրվելու է Հայ որբերի վրա:Շուրջ երկու շաբաթ առաջ թանգարանի հանձնախումբը հայտարարություն էր տարածել` կոչ անելով «Թռչնոց բույն»-ի եւ/կամ այլ որբանոցների որբերից մնացած առարկաները հանձնել հիշյալ թանգարանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում