Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանն ամառային երեկոն անցկացրել են Հյուսիսային պողոտայում
1 րոպեի ընթերցում
![Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանն ամառային երեկոն անցկացրել են Հյուսիսային պողոտայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/07/725045.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի և ֆուտբոլի հսկաներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանն իրենց հանգիստն են վայելում Երևանի կենտրոնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թվիթերի իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է միջազգային գրոսմայստեր, անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստԼևոն Արոնյանը:Հուլիսի 4-ին նա գրել, որ հանդիպել ու զբոսնել է ընկերների` Հենրիխ Մխիթարյանի ու Սերգեյ Մինասյանը հետ: Նա զետեղել է Հյուսիսային պողոտայում զբոսանքի միլուսանկար:
Օրեր առաջ Արոնյանը գրառում էր արել` նշելով, որ վերադարձել է Երևան` ամառը վայելելու իր հայրենիքում և մասնակցելու գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի պսակադրության արարողությանը:Հայաստանի հավաքականի շախմատիստ, համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն, 2008թ. Հայաստանի լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանի հարսանեկան արարողությունըտեղի է ունեցելհունիսի 28-ին` ՀՀնախագահ,Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահՍերժ Սարգսյանի կնքահայրությամբ:Պսակադրությանը ներկա են եղել նաև անվանի այլ շախմատիստներ: