Միջազգային

ԱՄՆ-ն ընդունում Է, որ այժմ գլխավորը սիրիական ընդդիմության համախմբման հասնելն Է. Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ընդունում Է, որ այժմ գլխավորը սիրիական ընդդիմության համախմբման հասնելն Է. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ընդունում Է, որ գլխավորը սիրիական ընդդիմության համախմբման հասնելն Է: Այս մասին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով հուլիսի 2-ին Բրունեյում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հանդիպման արդյունքները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրազեկել Է, որ ամերիկացի պաշտոնակցի հետ իրենք կարծիքներ են փոխանակել հունիսի 25-ին Ժնեւում կայացած հանդիպման արդյունքների շուրջը, որոնք վերաբերում են Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի կազմակերպմանը: «Այդ հանդիպումը շատ օգտակար Էր,- ասել Է Լավրովը:- Համաձայնության եկանք, թե ինչպես ենք առաջ շարժվելու: Ամերիկացիներն ընդունում են, որ այժմ գլխավորը (սիրիական) ընդդիմության համախմբման հասնելն Է»:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ Լավրովը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պլանավորում են կտրուկ ակտիվացնել առեւտրաներդրումային համագործակցությունը, հնարավոր Է երկու երկրների գործարարության ներկայացուցիչների հատուկ հանդիպում անցկացնելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում