Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Քաթարի էմիրին ընտրվելու կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Քաթարի էմիր Շեյխ Թամիմ իբըն Համադ Ալ Թանին` ընտրվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
«Շնորհավորում են Ձերդ վսեմությանը Քաթարի էմիր ընտրվելու կապակցությամբ: Մաղթում ենք հաջողություն՝ երկրի բարգավաճման ու առաջադիմության առաջիկա գործունեության մեջ, որը սկիզբ է առել Ձեր վսեմաշուք հոր` Շեյխ Համադ իբըն Խալիֆա Ալ Թանիի օրոք, եւ վստահաբար պիտի շարունակվի շնորհիվ Ձեր ճիգերի ու փորձառության:
Ձեզ մաղթում ենք քաջառողջություն ու հաջողություն՝ Աստծո օրհնության ներքո»,- նշված է Կիլիկիո կաթողիկոսի ուղերձում:
Ասվում է նաեւ, որ բավական մեծ թվով հայեր են հաստատվել Քաթարում, ովքեր ամենայն սիրով, հպարտությամբ ու հավատարմությամբ իրենց նպաստն ունեն Քաթարի առավել ծաղկման ու բարգավաճման ծրագրերում ու աշխատանքներում: