Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

1 րոպեի ընթերցում

 Արամ Ա կաթողիկոսը Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսՆ. Ս. O. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը եւ Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդական Այոթալլահ Ղուլան Ալի Ապատին հունիսի 25-ին հանդիպում են ունեցել:

Հանդիպման ընթացքում քննարկել են Լիբանանի, Սիրայի եւ տարածաշրջանում առկա իրավիճակին առնչվող տարբեր հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի ՏաննԿիլիկիո կաթողիկոսարանից` Այոթալլահ Ղուլան Ալի Ապատին ներկայացրել է Այաթոլլա Խամենեի բարեմաղթանքները եւ յուրահատուկ գնահատանքով անդրադարձել Մեծի ՏաննԿիլիկիո կաթողիկոսարանի եւ Իրանի Իսլամական հանրապետության միջեւ հարաբերություններին, իրանահայերի գործունեությանը:

Վեհափառ հայրապետը, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, նշել է, որ Մեծի ՏաննԿիլիկիո կաթողիկոսարանի եւ Իրանի Իսլամական հանրապետության միջեւ առկա են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ եւ երկխոսություն:

Վեհափառն իր գնահատանքն է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ Իրանը յուրահատուկ նախանձախնդրություն է ցուցաբերել հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց Ցեղասպանության հարցերի հանդեպ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում