Սիրիական ընդիմությանը զինելու կոչերը համանման են «Ալ Քադիայի» գործողություններին. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության զինման եւ Սիրիայի երկնքում անթռիչք գոտու ստեղծման կոչերը շաղկապվում են «ցամաքում» «Ալ Քաիայի» ահաբեկիչների գործողությունների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը Քուվեյթի ԿՈՒՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Լավրովն ասել Է, թե խորհրդաժողովի նախապատրաստման աշխատանքին չեն նպաստում զանազան փաստաթղթերի ընդունումը, որոնք Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը միանշանակ կերպով դնում են բացառապես Սիրիայի իշխանությունների վրա, ինչպես նաեւ գրոհայիններին զինելու մտադրության մասին հայտարարելը, Սիրիայի երկնքում «անթռիչք գոտու» հաստատումը, «մարդասիրական միջանցքների» ստեղծման նախաձեռնությունները:

«Նրանք, ովքեր դա անում են, պետք Է գիտակցեն, որ այդ քայլերը փաստորեն շաղկապվում են «ցամաքում» «Ալ Քաիդայի» ահաբեկիչների եւ մյուս ծայրահեղականների գործողությունների հետ, որոնք նույնպես փորձում են խոչընդոտել խորհրդաժողովի գումարմանը: Անհրաժեշտ Է Սիրիայում վերջ դնել բռնությանը, այդ երկրում շանս տալ հաշտությանը: Հակառակ դեպքում վառվող հրդեհը հեշտությամբ կարող Է անցնել հարեւանների տները»,- հավելել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով