Միջազգային

Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է բերել առաջնեկին

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է բերել առաջնեկին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է բերել առաջնեկին: Վաղաժամ ծնվել է նրա դուստրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, նորածնի անունը դեռ չեն հայտնում, սակայն հայտնի է, որ նա լույս աշխարհ է եկել Լոս Անջելեսի Cedars Sinai բժշկական կենտրոնում:

Նորածինը որպես մոդել, դերասան ու գործարար ձեռնարկներով հայտնի, Twitter-ում ավելի քան 18 միլիոն հետեւող ունեցող 32-ամյա Քիմի առաջին երեխան է: Հայրը ռեփեր Քենի Ուեսթն է, ով, լրատվամիջոցների հաղորդմամբ, ընկերուհու կողքին է եղել ծննդաբերության ժամանակ: Նրանք միասին են անցած տարվանից, երբ Քարդաշյանն ամուսնալուծվեց NBA-ի խաղացող Քրիս Համֆրիսի հետ 72 օր տեւած ամուսնությունից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում