Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դնում Սիրիայի իշխանության կողմից քիմիական զենքի կիրառումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն կասկած է հայտնել սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման հարցում` շեշտադրելով հիմնավոր ապացույցների բացակայությունը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Լուրերն այն մասին, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ կիրառել կամ արտադրում է քիմիական զենք, մեզ միշտ են անհանգստացնում»,- ասել է Լավրովը Իտալիայի իր գործընկեր Էմմա Բոնինոյի հետ բանակցություններից հետո:

Նախարարը նկատել է, որ Մոսկվայում չեն լսել արևմտյան գործընկերների անհանգստության մասին, երբ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Թուրքիայում «Ջեբհաթ-ան-Նուսրա»-ի գրոհայիններ են ձերբակալվել:

«Հիմա ԱՄՆ-ն հրապարակել է իր որոշումը, իր գնահատականը այն տվյալներին, որոնք ստացել է և հայտնում է, որ իբր Դամասկոսում քիմիական զենքի կիրառումից տուժել են 100-150 մարդ»,-ասել է նա` հավելելով, որ «երբ շոշափվել է քիմիական զենքի ապահովության հարցը, Մոսկվան համապատասխան ազդակներ է ուղարկել Դամասկոս և միշտ երաշխիքներ է ստացել, որ քիմիական զենքի պահեստների համար ոչ մի վտանգ չկա:

«Մեր արևմտյան գործընկերներն ասում էին, որ եթե իշխանական համակարգին պատին սեղմեն, ապա այն կարող է քիմիական զենք կիրառել: Համակարգն այժմ պատին սեղմված չէ և քիմիական զենք կիրառելու իմաստ չկա, այն էլ այդ չափերի»,- նշել է Լավրովը:

ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Ռուսաստանը և Իտալիան համակարծիք են այն հարցում, որ միջազգային համագործակցությունը պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն սիրիական կոնֆլիկտի զարգացմանը:

«Պետք է թույլ չտալ այնպիսի քայլեր, այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են սխալ ազդանշաններ դառնալ սիրիական կողմի համար: Այս հարցում մենք համակարծիք ենք մեր իտալացի գործընկերների հետ»,-ասել է Լավրովը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով