Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հունիսի 15-ին հանդիպել է Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Ինչպես«Արմենպրես»-ին հաղորդեցի Անթիլիասից, հանդիպմանը ներկա էր նաեւ հունիսի 12-14-ին Անթիլիասի Մայրավանքում գումարված Ազգային ընդհանուր ժողովին մասնակցող թեմակալ առաջնորդների ու ժողովականների 30 հոգուց բաղկացած պատվիրակությունը:
Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն է հայտնել նախագահին` նրա պարբերական այցելություների միջոցով միջազգային համայնքներում երկրի ղեկավարության ներկայությունն ու դերակատարությունը ընդգծելու գործում: Այդ այցելություններն ավելի են ամրապնդում Լիբանանի ու լիբանանյան Սփյուռքի հարաբերությունն ու գործակցությունը:
Խոսելով Միջին Արեւելքի կացության մասին` Արամ Առաջինը իր մտահոգություն է հայտնել հատկապես դրա ունեցած բացասական ազդեցությունը տարածաշրջանի, նաեւ` Լիբանանի վրա:
Նորին Սրբությունը ընդհանուր գծերով բացատրություններ է տվել նախագահին Ազգային ընդհանուր ժողովի,Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ մեր Սուրբ Աթոռի առաքելության մեջդրա ունեցած կարեւոր դերի մասին:
Հանրապետության նախագահը իր ուրախությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին կատարած արժևորումի ու գնահատանքի համար, իր հերթին շեշտելով արտաքին աշխարհի հետ Լիբանանի հարաբերության կարեւորությունը, ինչպես նաեւ ներքին միասնականության ամրապնդման հրամայականը: Այս առիթով նախագահը նաեւ դրվատանքով է անդրադարձել լիբանանահայության ու նրա բերած կարևոր նպաստի համար Լիբանանի ծաղկման եւ բարգավաճման աշխատանքներում:
Ազգային Ընդհանուր Ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումից անմիջապես հետո, Վեհափառ Հայրապետը պատգամավոր Հակոբ Բագրատունու ներկայությամբ առանձին խորհրդակցություն է ունեցել նախագահի հետ Լիբանանի այժմյան կացությանն առնչվող հարցերի շուրջ: