Տարածաշրջանային

Միջազգային ուժերն Ադրբեջանին թույլ չեն տա պատերազմ սկսել. Արա Պապյան

2 րոպեի ընթերցում

Միջազգային ուժերն Ադրբեջանին թույլ չեն տա պատերազմ սկսել. Արա Պապյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն առաջիկայում կշատացնի պատերազմի վերսկսման մասին սպառնալիքները, սակայն այդ ամենը լայնածավալ ռազմական գործողությունների չի կարող վերածվել: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը: «Ալիեւը չի կարող պատերազմ սկսել, քանի որ դա թույլ չեն կարող տալ Արեւմտյան ուժերը, իսկ առանց միջազգային թույլտվության նա նման քայլի դիմել ուղղակի չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա: Պապյանն ընդգծում է, որ պատերազմի մեկնարկի առաջին իսկ ժամերին կարող են իսպառ ոչնչանալ Ադրբեջանի նավթային եւ գազային ռեսուրսները, որտեղ Արեւմուտքը հսկայական կապիտալներ է ներդրել: Ըստ նրա՝ այդ երկրում ներդրումներ կատարած ուժերին ձեռնտու չէ պատերազմը, եւ նրանք երբեք դա թույլ չեն տա:

Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանի բանակն էլ դեռ չունի այն գերակայությունը Հայաստանի նկատմամբ, որպեսզի կարողանա պատերազմ սկսել: «Ադրբեջանական բանակի վրա ծախսվող միլիարդները ոչ մի կերպ չեն լավացնում նրանց բանակի որակը: Նրանք մեր նկատմամբ գերակայություն չունեն, եւ բնականաբար, նման պարագայում չեն կարող պատերազմի գնալ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանի համար մեծ առավելություն է նաեւ աշխարհագրական դիրքը: Պապյանի համոզմամբ՝ Ադրբեջանի միակ առավելությունը մեր նկատմամբ փողն է, իսկ փողով շատ բան կարելի է անել, բայց ոչ ամեն ինչ:

Վերջին շրջանում Ադրբեջանումռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով եւ ապատեղեկատվություն տարածելով: Դա ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլեւ` պատճառ է դառնում իրադրության սրմանը հայ-ադրբեջանական շփման գծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում