Միջազգային

Սերգեյ Լավրովը կոչ է արել պայքարել այլատյացության եւ ազգային անհանդուրժողության դեմ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած ավանդական հանդիպմանը, կարեւորել է այլատյացության եւ ազգային անհանդուրժողության դեմ պայքարելը: «Այն ոլորտը, որտեղ համընկնում են թե պետական իշխանությունների, թե քաղաքացիական հասարակության կառույցների շահերը, այլատյացության եւ կրոնական ու ազգային անհանդուրժողության դեմ պայքարն էե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: Նա նաեւ ընդգծել է, որ «մեր բազմազգ երկրի համար այլատյացությունն ու ազգային անհանդուրժողությունը առանձնապես վտանգավոր ենե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում