Ժամանակն Է, որ միջազգային հանրակցությունը որոշի, թե ինքն ում Է աջակցում Սիրիայում. Սերգեյ Լավրով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն Է, որ միջազգային հանրակցությունը կողմնորոշվի, թե ինքն ում կողմն Է բռնում սիրական հակամարտության կարգավորման հարցում. նրանց, ովքեր պնդում են ռեժիմի փոխարինումը, թե պատրաստ Է իրադրությունը հասցնել միջսիրիական երկխոսության, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Այժմ հասունանում Է այն բանի գիտակցումը, որ ամեն ինչ փոխկապակցված Է այդ «արաբական գարնան» շրջանակներում եւ որ հարկավոր Է կողմնորոշվել՝ ում հետ Է միջազգային հանրակցությունը, ում հետ են այդ տարածաշրջանի առողջ ուժերը. նրանց հետ, ովքեր հարցերը բռնությամբ լուծելու քաղաքականություն են վարում, թե նրանց հետ, ովքեր ցանկանում են այդ խնդիրները լուծել բանակցությունների ճանապարհով»,-ասել Է նա լրագրողներին՝ ամփոփելով Բալթիկ ծովի պետությունների խորհրդի18-րդ նախարարական նստաշրջանի արդյունքները:
Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳ նախարարությունում, մեկնաբանելով նախօրյակին Ժնեւում ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների արդյունքները, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող հարցերը, հայտարարել են, որ խորհրդաժողովին Իրանի մասնակցությունն «անհրաժեշտ Է, քանի որ Թեհրանը կարող Է Էական ավանդ ներդնել տարածաշրջանում առկա ճգնաժամը եւ նրա հետեւանքները հաղթահարելու գործում»: Հանդիպման մասնակիցները կարեւորել են խորհրդաժողովին սիրիական ընդդիմության բոլոր ջոկատների պատշաճ ներկայությունը,-ասել են դիվանգիտական գերատեսչությունում:-Քաղաքական գործընթացի շրջանակներում սիրիացիներն իրենք պետք Է իրենց պետության բարեփոխման հետ կապված որոշումներ մշակեն, իսկ արտաքին կողմերը նրանց ամեն տեսակի աջակցություն կցուցաբերեն դրանում»: Ռուսական կողմը նշել Է «խորհրդաժողովին Սիրիայի հարեւան պետությունների եւ տարածաշրջանային մյուս ազդեցիկ խաղորդների, մասնավորապես, Իրանի մասնակցության անհրաժեշտությունը»: