Էրդողանը կարող էր ավելի համարձակ գտնվել և ընդունել Հայոց ցեղասպանությունը. Ժիրայր Լիպարիտյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության գալով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայկական հարցի լուծման երկու տարբերակ ուներ. առաջին` այն դիտարկել որպես Օսմանյան Թուրքիայի պատմության անբաժանելի մաս, որի վերանայումն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարացման համար, և երկրորդ` շարունակել պետության ժխտողական քաղաքականությունը` այն համարելով արտաքին ուժերի կողմից հրահրված և Թուրքիայի մասնատմանն ուղղված դավադրություն: Այս մասին, ինչպես հարղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը,նշել էՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

«Թուրքիայում 2002 թվականին «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Էրդողանի իշխանության գալով հիմքեր առաջացան կարծելու, թե նրանք կշտկեն պետական ​​քաղաքականությունը: Էրդողանը և ԱԶԿ-ն կարող էին վերջ տալ այդ քաղաքականությանը, քանի որ նրանց քաղաքական փիլիսոփայությունը հիմնականում հիմնվում է կրոնական, ոչ թե աշխարհիկ պետականամետ և ազգայնական գաղափարախոսության վրա: Իրականում նրանք կարող էին հայտարարել, որ այդ դեպքերի պատասխանատվությունը կրում են ծայրահեղ պետականամետները և ազգայնականները»,- նշվում է հոդվածում:

Ըստ Լիպարիտյանի` Էրդողանը կարող էր շարունակել Օսմանյան քաղաքականության ժառանգությունը` մերժելով «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (CUP) վարած ծայրահեղական քաղաքականությունը: Ցեղասպանությունը ժխտելու փոխարեն Էրդողանը կարող էր այլ քաղաքականություն որդեգրել` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է (այն ժամանակ) իշխանություն կազմող «Միություն և առաջադիմություն» կոմիտեի կողմից, որը հանցագործության կատարման ընթացքում չի գործել որպես մուսուլմանական կառավարություն: Այդպիսով վարչապետը կարող էր լուծում տալ երկար տարիներ ձգվող բարդագույն խնդիրների և ձեռք բերել միջազգային հարգանք:

Էրդողանը կարող էր ավելի համարձակ գտնվել և ընդունել Հայոց ցեղասպանությունը: «Եվ եթե «Միություն և առաջադիմություն» կոմիտեի վարած քաղաքականությունը լավագույնս բնութագրող եզրը ցեղասպանությունն է, ուստի թող այդպես էլ լինի»,- նշում է նա: Իր կառավարման սկզբնական շրջանում Էրդողանը, իսկապես, աչքի է ընկել Հայկական հարցի շուրջ տարվող շատ ավելի ազատական մոտեցմամբ: Նա փորձեց պատմական հարցերը թողնել պատմաբանների ուսումնասիրությանը` այդ կերպ բացելով թուրքական սոցիալ-քաղաքական միջավայրում արգելված թեմա, քանի որ թուրքական պետությունը մշտապես թելադրել էր դպրոցական դասագրքերում գրվող պատմությունը:

«Իրականում պատասխանատվությունից ազատելով ցեղասպանության մուսուլման հեղինակներին`Էրդողանն ավելի մեծ խնդիրներ ստեղծեց այն կրոնի համար, որը փորձում է փրկել»- ամփոփել է նա:

Հայերեն

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. Ուկրաինա-ՌԴ հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել