Սերգեյ Լավրովը եւ Պան Գի Մունը քննարկել են Սիրիայի ռազմաքաղաքական իրադրությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Սիրիայի իրադրության ապաշրջափակման եւ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Ինչպես հունիսի 3-ին հաղորդել Է ՌԴ-ի դիվանագիտական գերատեսչությունը, հեռախոսազրույցը տեղի Է ունեցել համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուշադրության կենտրոնում Սիրիայի ռազմաքաղաքական իրադրությունն Էր, այդ թվում՝ Էլ Քուսեյր քաղաքի շուրջ ծավալված իրադարձությունների լույսով»,- նշել են նախարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ կողմերը կարեւորել են «Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի մանրակրկիտ նախապատրաստումը միջսիրիական ազգային երկխոսությունը գործարկելու նպատակով»:
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը առաջարկել են անցկացնել Սիրիային նվիրված խորհրդաժողով, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնեն Սիրիայի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին արյունահեղ հակամարտությունը դադարեցնելու համար, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի եւ անվազն 80 հազար մարդու կյանք է խլել:
Հունիսի 5-ին Ժնեւում ծրագրված Է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման հարցերը: Ինչպես հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր, կոնսուլտացիաներում ՄԱԿ-ը հավանաբար կներկայացնի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելդմանը:
Այս հանդիպման շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ՝ վերջինիս Մոսկվա այցի ընթացքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, պետքարտուղարի քաղաքական գործերով տեղակալ Ուենդի Շերմանը եւ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի գործերով օգնականի պաշտոնակատար Էլիզաբեթ Ջոնսg կուղեւորվեն Ժնեւ՝ հանդիպելու Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի իրենց գործընկերների հետ: