«Ականատեսը». Բաղդասար Լեփեջյանը պատմական արդարության հույսը չի կորցնում. Ադանան նրա հուշերում

6 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի «Ականատեսը» հատուկ նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա պատմությունը 98-ամյաԲաղդասարԼեփեջյանի մասին է:

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տասներկու թոռներով, յոթ ծոռներով ու երկու կոռներով շրջապատված Բաղդասար Լեփեջյանի խաղաղ ծերությունն անցյալի հետ ծննդավայր Ադանայի վերհուշով է կապված: Տարիներ անց էլ98-ամյա Բաղդասար պապինչի լքում ափսոսանքի զգացողությունը կորցրած հայրենիքի համար:«Հայրս վաճառական էր, վաճառում էր մանդարին, հազար ու մի բան: Ադանայում մեր տան, մեր ընտանիքի պատմության մասին ավելի շատ հետագայում լսել եմ ծնողներիցս, որովհետեւ 40 օրական էի` բարուրի երեխա, երբ ստիպված եղանք լքել մեր տունը»,- պատմում է Բաղդասարը, ում հետագահում պատմել են, որ հոր թուրք ծանոթները եկել են եւ նախապես տեղեկացրել ընտանիքին` զանգվածային կոտորածների սկսվելու մասին, ինչի արդյունքում իր ընտանիքը կազմակերպված մասսայական աքսորի եւ ջարդի պայմաններում բռնել էր գաղթի ուղին:

Պատմական տեղեկանք

Ադանայի կոտորածներն Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի լայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլը հանդիսացան: Աբդուլ Համիդը, 1908թ. Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից իրականացրած երիտթուրքական հեղափոխության հետևանքով, ստիպված էր եղել վերականգնել Օսմանյան սահմանադրությունը:Միջերկրականի ափին գտնվող ծաղկուն շրջան Ադանայի նահանգը` Կիլիկիայի հին իշխանությունը, իսկ 11-14-րդ դդ. անկախ հայկական պետությունը, զերծ էր մնացել 1890-ականների ջարդերից: Սակայն այդ ժամանակ անկարգությունները հատկապես դաժան էին Ադանա քաղաքում, որտեղ, ինչպես հաղորդվում էր, ողջակիզվեցին 4437 հայեր, քաղաքի մոտ կեսն ավիրվեց: Ոմանք ստեղծված դժոխքը նկարագրեցին որպես «հոլոքոստ»: Անկարգությունները տարածվեցին ամբողջ նահանգով, եւ հայերը տվեցին շուրջ 30000 զոհ:

Ընտանիքը բնակություն է հաստատում Հալեպում

«Մեզ հաջողվեց գաղթել Հալեպ, շնորհիվ նրա, որ հայրս դասավորել էր ամեն ինչ, վճարել էր ոսկիներ, ուղտ էր վարձել եւ մենք վեց ընտանիքների հետ միասին հասանք Հալեպ»,- նշում է ականատեսը: Նրանց ընտանիքին մեծ կորուստները չեն պատուհասում: Ադանայում, սակայն, սպանվում է նրա հորեղբոր ընտանիքը:Բաղդասարը 1945 թվականին ամուսնանում է, 1947 թվականին գալիս է Հայաստան` մշտական բնակություն հաստատելով այստեղ: Ունենում է հինգ երեխա:«Հայրս մոտ յոթ լեզու գիտե, տիրապետում է ֆրանսերենին, թուրքերենին, հասկանում է անգլերեն եւ արաբերեն»,-մեջբերում է Բաղդասարի աղջիկը` Զարուհին: Նրա խոսքով` հայրը եղել է ֆրանսերենի թարգմանիչ, հետագայում աշխատել է տարբեր մասնագիտություններով, այդ թվում` տարիներ շարունակ փոստարար է եղել:

Պատմական տեղեկանք

Ադանանքաղաք է Դաշտային Կիլիկայում այն գտնվում է Սարոս գետիստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան եւ Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը 1.530.257 է եւ տարածքը՝ 1.945 կմ: Այժմ Ադանան հինգերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում` Պոլսից, Անկարայից, Իզմիրից եւ Բուրսայից հետո: Երգահան Արա Գեւորգյանի կողմից Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված 2005 թվականին ստեղծված «Ադանա» նախագիծը եւ համանուն երգը նպաստել է քաղաքում կատարվածոճրագործության մասին միջազգային իրազեկմանը: «Ադանան» մասշտաբային ծրագիր է: Դրա շրջանակում «Ադանա» երգը կատարել են Դանիել Դեքերը (ԱՄՆ), Կայ Աուհագենը (Գերմանիա), Ինկան (Ֆինլանդիա), Ցվետան Ցվետկովը (Բուլղարիա), Վիտալի Դանին (Մոլդովա) եւ Գեղամ Գրիգորյանը (Հայաստան): Նրանցից յուրաքանչյուրը երգը կատարել է իր լեզվով: Առաջիկայում Գեւորգյանը ծրագրում է 20 լեզուներով հնչող երգը եւս 15 լեզուներով թարգմանել եւ կրկին ներկայացնել ամբողջ աշխարհում: Այս կերպ հնարավորություն կլինի աշխարհին ներկայացնելու կորցրած մի բանի մասին, յուրաքանչյուրին հասկանալի լեզվով:

«Թուրքը չի թողնում, որ հայակական հարցը մեջտեղ դնեն, որովհետեւ բոլորն ունեն շահեր: Կարծում եմ` ցեղասպանությունը կճանաչվի, մեծ հույս կա»- նշում է Բաղդասարը` հավելելով, որ վաղ թե ուշ հարցը հանգուցալուծում կստանա եւ պատմական ճշմարտությունը կվերականգնվի:Շուրջ 10 տարի ԲաղդասարԼեփեջյանն, առողջական խնդիրներից ելնելով, տնից դուրս չի եկել, սակայն խոսում է զենքը ձեռքին հայերենի հողի պաշտպանության համար պայքարելու պատրաստակամության մասին.«Անգամ այս վիճակում հրացան կվերցնեմ, չկարողանամ տնից դուրս գալ` վերեւից կկրակեմ»:

Զարուհին, ներկայացնելով հոր պատումը, շեշտում է, որ հայրը հեռուստատեսությամբ մշտապես հետեւում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին հրապարակումներին:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հայերեն English Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին