Ֆուտբոլ

«Ալաշկերտն» ընկերական խաղ կանցկացնի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտն» ընկերական խաղ կանցկացնի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի 1–ին խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» մայիսի 23–ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում կանցկացնի ՀՀ մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ:

Խաղը կսկսվի ժամը 16:00-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունից, Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ մայիսի 20–26-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում, և այս հանդիպումն այդ հավաքի շրջանակներում պլանավորված երկու ընկերական խաղերից առաջինն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում