Պաշտոնական

Հունիսին նախատեսվում է Համաչինական կանանց խորհրդի պատվիրակության այցը Հայաստան

1 րոպեի ընթերցում

Հունիսին նախատեսվում է Համաչինական կանանց խորհրդի պատվիրակության այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:Երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջեւ շփումներն ակտիվացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեսպանի միջոցով հրավեր էր փոխանցել Չինաստանում հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:

Դեսպանը տեղեկացրել է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հրավերով հունիսին նախատեսվում է Համաչինական կանանց խորհրդի պատվիրակության այցը Հայաստան:Կողմերը համոզմունք են հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես երկու կուսակցությունների կանանց միջեւ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում