Հայաստան

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․կա զոհ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․կա զոհ

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 12-ին, ժամը 17։16-ին,ն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայով սար բարձրանալիս գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր վերջինս մահացել է։

Գերատեսչությունից նշում են, որ փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և փրկարարական մեքենայով  մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում