Հայաստան

Հանրապետության ողջ տարածքում հունիսի 14-ին կդիտվեն տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության ողջ տարածքում հունիսի 14-ին կդիտվեն տեղումներ

Հայաստանի ողջ տարածքում հունիսի 14-ին սպասվում են տեղումներ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետևանքով ողջ օրվա ընթացում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին տեղերում կարկուտ, քամու ուժգնացում»,-նշել է նա՝ հավելելով, որ հունիսի 13-ին Հայաստանը գտնվում է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, և երկրի ողջ տարածքում կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում