«Շիրակ»-ը դարձավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Շիրակը վաղաժամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շիրակ»-ն առաջնության 40-րդ տուրում արտագնա խաղում պարտության մատնեց «Փյունիկ»-ին: Վարդան Բիչախչյանի սաները վաստակեցին 84 միավոր: Միակ գոլի հեղինակը հանդիպման 81-րդ րոպեին դարձավ Լի Լամին Յորոն:
2013-ին ՀՀ ֆուտբոլի առաջնությանը 8 թիմ է մասնակցել: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2012-ի չեմպիոն է դարձել Երեւանի «Ուլիս»-ը: Ամենաշատը չեմպիոնի տիտղոսը «Փյունիկ»-ն է նվաճել: