2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գնահատելու Է ըստ Վաշինգտոնի գործերի, այլ ոչ թե խոսքերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, ապրիլի 15-ին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես այսօր առավոտյան հանդիպել եմ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Թոմ Դոնիլոնի հետ, պարոն Դոնիլոնի անմիջական գործընկերը ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն Է,-ասել Է Լավրովը:-Մենք ելնում ենք այն բանից, որ ուղերձը, որը Դոնիլոնը նախագահ Օբամայից բերել Է նախագահ Պուտինին, կփոխանցվի Կրեմլում նրա հանդիպման ընթացքում»: «Ինչ վերաբերում Է ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակին, ապա մենք Թոմ Դոնիլոնից, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիից, ում հետ ես հանդիպել եմ մի քանի օր առաջ, լսեցի, որ նրանք լավ են հասկանում մի ամբողջ շարք գործոնների բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա,-շարունակել Է նա:-Այդ գործոնների թվում Է՝ «Մագնիտսկու ցուցակը», ԱՄՆ-ում որդեգրված ռուս երեխաներին առնչվող խնդիրները, եւ շատ ուրիշներ»:
«Ջոն Քերին եւ Թոմ Դոնիլոնն ասացին, որ Օբամայի վարչակազմը հասկանում Է, մեղմ ասած, այդ գործոնների լուրջ գրգռիչ ազդեցությունը հարաբերությունների վրա եւ միջոցներ կձեռնարկի այդ գրգռիչները վերացնելու համար,-ասել Է նախարարը:-Դե, տեսնենք, համենայն դեպս դատելու ենք ոչ թե ըստ խոսքերի, այլ գործերի»: