Միջազգային

Սերգեյ Լավրովը Կիպրոսի ԱԳ նախարարին հրավիրել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը Կիպրոսի ԱԳ նախարարին հրավիրել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ժամանակ Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսին հրավիրել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստին», այդ մասին տեղեկացրել է Կիպրոսի ԱԳ նախարարությունը: «Հրավերն ընդունվել է, այցի ժամանակացույցը կհստակեցվի դիվանագիտական ալիքներով»,- նշվում է տեղեկատվության մեջ:

Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր և վերահաստատել երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը:

Կիպրոսը վերջին շրջանում հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ: Ճգնաժամը հաղթահարելու համար Եվրամիությունն այդ երկրին հատկացրել է 10 մլրդ եվրոյի վարկ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում