Բրիտանական SS Armenian բեռնատար նավի առեղծվածը կապվում է Հայոց ցեղասպանության հետ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլալեզու The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթը հրապարակել է Տիգրան Քալայջյանի հոդվածը բրիտանական SS Armenian բեռնատար նավի առեղծվածի, Համիդյան ջարդերի և Հայոց ցեղասպանության հետ կապի մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`20-րդ դարաշեմին Հյուսիսատլատյան օվկիանոսով բեռնափոխադրումներ իրականացնողSS Armenian անունը կրող նավը կիսել է հայ ժողովրդի ճակատագիրը`կառուցվելով Համիդյան ջարդերի տարիներին և խորտակվելով Հայոց ցեղասպանության տարիներին: Նավն առանցքային նշանակություն է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև իրականացվող բեռնափոխադրումների համար: SS Armenian անունը բրիտանական ժողովրդի կողմից տրվել էորպես փոքր, բայց շատ կարևոր ժեստ հայ ժողովրդի օրհասական պահերին օգնություն ցուցաբերելու համար:
«Համիդյան ջարդերի տարիներին կառուցված նավը անխուսափելիորեն իր վախճանը պետք է գտներ իր անունը կիսող ժողովրդի համար ամենասև տարիներին, երբ հայ ժողովուրդը դաժանաբար կոտորվում էր Օսմանյան, ապա երիտթուրքական լծի տակ»,- նշում է հոդվածագիրը:
Նավը կառուցվել է 1895-ին «Հերալդ ընդ Ուոլֆ» հռչակավոր նավաշինարարական ընկերության կողմից, որն արտադրել է նավերի հայտնի եռյակը` Տիտանիկը, Բրիտանիկը և Օլիմպիկը: 156 մետր երկարությամբ և 8,825 տոննա տարողությամբ նավը սկզբնապես SS Indian է անվանվել, և հետագայում վերանվանվել SS Armenian: Մեծ Բրիտանիայի և հայերի միջև ընդհանրությունների բացակայության պատճառով նավի անակնակալ անվանափոխումն անհասկանալի կլիներ, եթե չլինեին 1895 թվականին բրիտանական մամուլը ողողած լուրերը Օսմայան կայսրությունում հայկական կոտորածների վերաբերյալ: Այս ժամանակ արդեն Օսմանյան կայսրության սուլթանը և իշխող վերնախավը ջանասիրաբար գործի էին դրել հայկական հարցին կտրուկ լուծում տալու իրենց պլանը, որով նախատեսում էր ոչնչացնելկայսրության հայկական փոքրամասնությանը` որպես մեկ միասնական միավորի և հայերին ցրել երկրով մեկ: Մասնավորապես, 1895 թվականին Էրզրումում հարյուրավոր հայ տղամարդկանց կոտորածը ցնցել և վրդովեցրել է ողջ աշխարհին: Բրիտանական Times, Morning Post, Daily News, New York Times և Le Petit Parisienթերթերն անդրադարձել և դատապարտել են օսմայան վերնախավի ահսարսուռ գործողությունները:
SS Armenianսուզվելէ գերմանական U-24 սուզանավի հետ ռմբակոծության հետեւանքով: Միջադեպը սրել է հարաբերություններն ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև`առաջացնելով նոր պատերազմի սպառնալիք: ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնը պատերազմից խուսափելու նպատակով խուսափել է հայտարարություն անել` մինչև հետաքննության ավարտը: Ինչպես ժամանակը ցույց է տվել, այս հապաղումը արդարացրել է իրեն, քանի որ շուտով ապացուցվել է, որ նավը մաքսանենգության մեջ էր ներգրավված:
The SS հայկական խորտակված նավի բեկորները հայտնաբերվել է 2008 թ-ին գանձեր որոնող և հնագետ Իննես Մքքարնիի կողմից: