Հռոմի պապի գահակալությանը Սբ Էջմիածնի պատվիրակությունը կգլխավորի Գարեգին Բ կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոսպապի գահակալությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Պատվիրակության կազմում կլինեն Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից:

Աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը, որը մարտի 19-ին տեղի կունենա Վատիկանում: 76-ամյա Ֆրանցիսկոս պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետը և ճիզվիտական​​ եկեղեցու առաջին անդամը: Նա նաև առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում:

Հայերեն English Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը