Հռոմի պապի գահակալությանը Սբ Էջմիածնի պատվիրակությունը կգլխավորի Գարեգին Բ կաթողիկոսը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոսպապի գահակալությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Պատվիրակության կազմում կլինեն Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից:
Աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը, որը մարտի 19-ին տեղի կունենա Վատիկանում: 76-ամյա Ֆրանցիսկոս պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետը և ճիզվիտական եկեղեցու առաջին անդամը: Նա նաև առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում: