Սփյուռք

Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր պապին

2 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր պապին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Հռոմեական եկեղեցու նորընտիր քահանայապետ Ֆրանսիս Ա պապին` հռոմեական եկեղեցու հովվապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիայի կաթողիկոսությունից, կաթողիկոսի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձերդ Սրբություն,

Հոգեկան անհուն ուրախությամբ եւ քրիստոնեական սիրով ու եղբայրակցության ոգով ողջունում ենք Ձեր ընտրությունը: Վստահ ենք, որ մարտահրավերներով լեցուն ներկա ժամանակներում Ձեր ընտրությունը եկեղեցու առաքելության եւ վկայության նկատմամբ նոր հույս պիտի բերի: Ձեր կյանքի պարզությունը, ընկերության զրկված դասակարգի նկատմամբ ձեր ունեցած հատուկ հոգածությունը եւ Ձեր ամբողջական հանձնառությունը եկեղեցու հովվական առաքելության նկատմամբ, վստահաբար նոր կենսունակություն պիտի առաջացնի Կաթոլիկ եկեղեցու ավետարանչական առաքելության ծիրի մեջ:

Մեր հաստատ հույսն է, որ վերանորոգ թափով պիտի շարունակվի Մեծի Տանն Կիլիկիո եւ Հռոմի եկեղեցու միջեւ գոյություն ունեցող գործակցությունը, որ արմատացած է մեր երկու եկեղեցիների պատմության մեջ: Մեր սպասումն է, որ միջեկեղեցական հարաբերությունների այս ժամանակաշրջանում կաթոլիկ եկեղեցու միջեկեղեցական դերակատարությունը ավելի լայն արտահայտություն կգտնի միջազգային, շրջանային եւ տեղական մակարդակների վրա: Այս հույսով կրկին անգամ Ձերդ Սրբությանն ենք փոխանցում մեր եղբայրական սերն ու ջերմ շնորհավորանքները: Աղոթում ենք առ Բարձրյալ Աստված, որ Ձեզ զորացնե ֆիզիկապես եւ հոգեպես, որպեսզի կարողանաք զորեղ հավատով ու հստակ տեսիլքով կատարել Ձեզ վստահված հայրապետական առաքելությունը` բազմազան մարտահրավերներով լեցուն ներկա ժամանակներում»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում