1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պոլսո հայոց պատրիարքՄեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակն այժմ կայուն է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդԱրամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Պատրիարք հայրը մոտ երկու շաբաթ գտնվում է բժիշկների բարձր հսկողության ներքո: Նա այժմհիվանդանոցի իր համար նախատեսված սենյակում է,առողջական վիճակը բավականին կայուն է»,- ասաց Արամ Սրբազանը:
Բժիշկները միջոցառումներ են իրականացրել շնչառությունը բնականոն պահելու ուղղությամբ:
2008թ-ից Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում գտնվող Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների փոխանցմամբ` պատրիարքի մոտ թոքերի բորբոքում է ախտորոշվել, նրա ճնշումը կտրուկ ընկել է, իսկ ջերմությունը` բարձրացել:
Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին: Մեսրոպ Բ-ի հիվանդանալուց հետո Պոլսո պատրիարքարանը ներկայացնում է պատրիարքական տեղապահ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: