1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո իր առաջին այցը կկատարի Ռուսաստան:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի լրատվական ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում բազմաշերտ համագործակցության զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ինտեգրացիոն գործընթացների խորացմանը թեմայով հարցեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ հանդիպումը կայացել էր 2012 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ, Եվրազեսի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի խորհրդաժողովների ավարտին: