Սպորտ

«Շիրակ»-ի գլխավոր նպատակը Հայաստանի գավաթակիր մնալն է

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ի գլխավոր նպատակը Հայաստանի գավաթակիր մնալն է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գործող գավաթակիր Գյումրու «Շիրակ»-ի երկրորդ մրցաշրջանի գլխավոր նպատակը գավաթը պահպանելն ու Հայաստանի չեմպիոն դառնալն է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Նա նշեց, որ Անթալիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի հիմնական ուշադրությունը դարձրել են ստուգողական խաղերի վրա:

«Ընկերական խաղերը մեզ հնարավորություն տվեցին հասկանալու, թե ինչպես կմեկնարկենք առաջնությունը եւ գավաթի խաղարկությունը: Ամեն ինչ անելու ենք մեզ ընձեռված այս հնարավորությունից օգտվելու համար»,- ասաց Բիչախչյանը:

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը մեկնարկում է մարտի 3-ին: Գավաթի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը «Շիրակ»-ը կանցկացնի Երևանի «Արարատ»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում