Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել հակամարտությունների մեջե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին «լրջորեն անհանգստացնում է Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալումըե: «Անհանգստացնում է նաեւ «Եվրոպայի սովորական սպառազինությունների մասին պայմանագրի ճգնաժամային կացությունը եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, այդ թվում եւ դաշինքի մոտենալը Ռուսաստանի սահմաններինե,-նշել է ՌԴ-ի արտգործնախարարը: «Այն, ինչ տեղի է ունենում, «սառը պատերազմիե նոր տարբերակ չէ,-ընդգծել է նա:-Ռուսաստանը այդ հիմնախնդիրների լուծմանը կմոտենա կշռադատված, համարժեք՝ թույլ չտալով իրեն ներքաշել հակամարտությունների մեջե: «Մեր քաղաքականությունը հիմնված է լինելու պրագմատիզմի, բազմավեկտորայնության եւ ազգային շահերի խստիվ պաշտպանության վրաե,-նշել է Սերգեյ Լավրովը: