Հալեպի արվարձաններից մեկում առեւանգված հայն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արվարձաններից մեկում նախորդ շաբաթվա ընթացքում առեւանգված հայազգի Ներսես Աղայանն ազատ է արձակվել: Հալեպահայերից ստացված տեղեկությունների համաձայն` նա ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 20-ի երեկոյան հանրային տրանսպորտից առեւանգվել էր մոտ վաթսուն տարեկան Ներսես Աղայանը: Զինյալները կանգնեցրել էին տրանսպորտը, սկսել էին ստուգել ուղեւորների անձնագրերը, որից հետո Ներսես Աղայանին իջեցրել էին ու տարել անհայտ ուղղությամբ:

Անցնող երկու օրերին Հալեպի կենտրոնական եւ, մասնավորապես, հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ թեպետ սովորական դարձած ռմբակոծության ձայները լսելի են, այնուամենայնիվ, մեծ փոփոխություններ քաղաքում տեղի չեն ունեցել: Նա նաեւ ավելացրեց, որ հակասական լուրեր են շրջանառվում, թե բանակը եւ ընդդիմությունը որոշակի հաջողությունների են հասել Հալեպում:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը