Միջազգային

Սիրիայում առեւանգված հայազգի զինծառայող է ազատ արձակվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում առեւանգված հայազգի զինծառայող է ազատ արձակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում շուրջ մեկ ամիս առաջ առեւանգված հայազգի զինծառայող է ազատ արձակվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգայի առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զինծառայողը Հակոբ Թունջյանն է, ով գերի էր ընկել Ռակկայի Մաադան շրջանում: Ռեյիսյանի վստահեցմամբ` Հակոբ Թունջյանն այժմ ապահով վայրում է գտնվում:

Ինչ վերաբերում է օրեր առաջ իր աշխատավայրի ճանապարհին առեւանգված Գեւորգ Կարագուլյանին եւ առեւանգված հոգեւորականներին, ապա նրանց մասին տեղեկություններ դեռ չկան:

Հալեպի որոշ թաղամասերում ռմբակոծությունները շարունակվում են, սակայն, Ռեյիսյանի տեղեկացմամբ, դրանք համեմատաբար հեռու են հայկական թաղամասերից:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է արդեն շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում