Միջազգային

Հալեպում նախօրեին հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում նախօրեին հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպ քաղաքի հայկական Նոր Գյուղ թաղամասում փետրվարի 6-ին հայ է զոհվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ 60-ամյա արհեստավոր Անդրանիկ Ավետիսյանը զոհվել է դիպուկահարի արձակած կրակոցից:

Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակի մասին Ռեյիսյանը նշեց, որ վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել, հայաշատ թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է եղել, սակայն տհաճ անակնկալներ մշտապես սպասելի են: Տնտեսական խնդիրները քաղաքում դեռեւս անլուծելի են մնում. էլեկտրականությունն օրվա ընթացքում մի քանի ժամ է լինում, համացանցը եւ հեռախոսակապը եւս անկանոն են գործում:

Մայրաքաղաք Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն տեղեկացրեց, որ Դամասկոսում իրավիճակը հանգիստ է, բարեբախտաբար, միջադեպեր չեն գրանցվել:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում