Թուրքական Radikal-ն անդրադարձել է Ստամբուլում հայ կանանց նկատմամբ հարձակումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին շրջանում հայ տարեց կանանց նկատմամբ տեղի ունեցող հարձակումներըշարունակում են լուրջ անհանգստության տեղիք տալ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայաշատ թաղամասում հայերի վրա պարբերական դարձած հարձակումների առեղծվածին է անդրադարձել թուրքական Radikal պարբերականը:

«Ի՞նչ է տեղի ունենում Սամաթիայում» խորագրով հոդվածի հեղինակը նշում է, որ տեղի ունեցած դեպքերը լուրջ անհանգստություն են առաջացրել հայերի շրջանում, հետևաբար դժվար է մեր օրերում հայկական համայնքից գտնել մեկին, ով կխոսի այս թեմայով, իսկ խոսացողներն էլ հրաժարվում են հրապարակել իրենց անունները: «Նախկինում ես էլ այս հարձակումներն անհատական էի համարում: Ուզում ենք հավատալ, որ նման բան այլևս չի կրկնվի: Երկար տարիներ հանգիստ կյանքով էինք ապրում: Դժվար է հավատալ, որ այդ կյանքը վերացել է»,- ասել է իր անունը չբացահայտած ստամբուլահայերից մեկը: Պարբերականն ընդգծել է մինչև 2015 թվականը նմանօրինակ հարձակումների թվի աճի հավանականությունը:

Թուրքական պարբերականը նշում է, որ Սամաթիայում տեղի ունեցող դեպքերը հետաքննելու համար Ստամբուլի անվտանգության վարչությունը 20 հոգուց բաղկացած հատուկ խումբ է ստեղծել, որը, սակայն, կատարվածը սովորական հանցագործություն է որակում:

«Ոչ ասենք խտրականությանը և ազգայնականությանը» նախաձեռնության ներկայացուցիչ Ջենգիզ Ալղանը փաստի կապակցությամբ նշում է, որ Ստամբուլի քաղաքապետարանը հրաժարվել է հանդիպում ունենալ դեպքի առնչությամբ և խոստացել է միայն գրավոր կերպով պատասխանել իրենց: Ալղանն արձանագրում է. «Մեզ մտածելու տեղիք է տալիս այն, որ բոլորը տարեց հայ կանայք էին և որ այս ամենը կատարվել է 2015 թվականին ընդառաջ: Սա վտանգավոր զարգացում է: Այն երևում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն, սակայն թվում է նաև, որ դա ավելի մեծ մի ծրագրի մասն է»:

Radikal-ը, ամփոփելով իր հոդվածը, գալիս է այն եզրակացության, որ դեպքի առնչությամբ մանրամասների չբացահայտվելու դեպքում այն «քաջություն կտա մյուսներին ևս նման քայլերի գնալ»:

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է