Հալեպի հայկական թաղամասում ռումբ է ընկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունվարի 15-ի կեսօրից հետո ռումբ է ընկել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ բարեբախտաբար մարդկային վնասներ չկան:Ռեյիսյանի խոսքով` տեղեկություններ են ստացվել հայ կնոջ վիրավորվելու մասին, լուրը, սակայն, չի հաստատվել:Եվս մեկ ռումբ ընկել է Սուլեյմանիա թաղամասում, որը, բարեբախտաբար, օդի մեջ է պայթել եւ մեծ վնասներ չի հասցրել շրջակայքին: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Շեյխ Տահա շրջանում եւ տեւել են մոտ մեկ ժամ: Քաղաքը կեսօրից հետո ամայացած եւ մեռելային վիճակում է հայտնվել:

Ռեյիսյանը նաեւ նշեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Իդլեբի ճանապարհին առեւանգված հայն ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո:

Ինչ վերաբերում է Հալեպի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունին, ապա Ռեյիսյանը տեղեկացրեց, որ մինչեւ այժմ պայթյունի հետեւանքով տուժած հայերի մասին տեղեկություններ չկան, թեպետ Ճարտարագիտության ֆակուլտետում սովորող հայեր կան: Դեպքի վայրում սարսափած հայեր են եղել, բարեբախտաբար նրանց մեջ տուժածներ չեն եղել: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած ողբերգության պատկերն ամբողջովին հստակ չէ. հակասական լուրեր են շրջանառվում պայթյունն իրականացնողների վերաբերյալ:

Հալեպի համալսարանի Ճարտարագիտության եւ արվեստի ֆակուլտետների, ինչպես նաեւ հանրակացարանի մեկ մասնաշենքի մոտակայում երկու ուժգին պայթյուններ են տեղի ունեցել: Ստացված տեղեկությունների համաձայն` 83-85 մարդ զոհվել է եւ վիրավորվել ավելի քան 160 մարդ:

Հայերեն English

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը