Հալեպի հայկական թաղամասերում գիշերվա ընթացքում եւ առավոտյան ռումբերի ձայներ են լսվել. Ժիրայր Ռեյիսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հունվարի 15-ի գիշերը ռումբերի ձայները չեն դադարել եւ ընդհատումներով շարունակվել են նաեւ առավոտյան: Դրանք լսելի են եղել նաեւ հայկական թաղամասերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կոնկրետ տեղեկություններ չկան, թե ռմբակոծությունները որ թաղամասերում են եղել:

Հայկական Նոր Գյուղ թաղամասում, Ռեյիսյանի խոսքով, փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն դիպուկահարի փամփուշտից վիրավորված հայի դեպքից հետո բնակիչներն ավելի զգոն են դարձել եւ ավելի ուշադիր:

Ինչ վերաբերում է երկու օր առաջ դիպուկահարի գնդակից վիրավորված հային, ապա Ռեյսիյանը տեղեկացրեց, որ բժիշկների խոսքով երկար ժամանակ կպահանջվի նրան ոտքի կանգնելու համար: Փամփուշտն, ինչպես հայտնի է, լուրջ վնասվածք էր հասցրել մեր հայրենակցի ոտքին, եւ այն, բարեբախտաբար, չի հեռացվել:

Մամուլի քարտուղարը նաեւ նշեց, որ վերջին երկու օրերին Հալեպում եղանակը համեմատաբար մեղմացել է:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ՄԱԿ-ի տվյալներով զոհվել են մոտավորապես 60 հազար մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

Հայերեն English

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի