Հալեպում դիպուկահարի փամփուշտից հայ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունվարի 12-ին հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ վիրավորվածը միջին տարիքի հայ է, ով իր ճանապարհը կրճատելու նպատակով անցել է վտանգավոր վայրով` հայտնվելով դիպուկահարի ուշադրության կենտրոնում: Ռեյիսյանի խոսքով` երեկ նա վիրահատվել է, եւթեպետ կյանքին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, փամփուշտը լուրջ վնասվածք է հասցրել ոտքին:

Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` մամուլի քարտուղարը նաեւ նշեց, որ անցնող երկու օրերին եղանակը բավական ցուրտ է եղել, իսկ այսօր համեմատաբար ավելի տաք է: Կենտրոնական թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է, սակայն անակնկալ միջադեպեր միշտ սպասելի են:

Հալեպի օդանավակայանը, Ռեյիսյանի տեղեկացմամբ, շարունակում է փակ մնալ եւ դեռեւս հստակ տեղեկություններ չկան վերաբացվելու վերաբերյալ:

Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով, ՄԱԿ-ի տնյալներով, զոհվել է մոտավորապես 60 հազար մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

Հայերեն English Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի