Սփյուռք

Արամ Առաջին կաթողիկոսը պարգեւատրել է Կիպրոսի նախագահին

2 րոպեի ընթերցում

Արամ Առաջին կաթողիկոսը պարգեւատրել է Կիպրոսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասը այցելել է Լիբանանում գտնվող Անթիլիասի Մայրավանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, Կիպրոսի նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Վեհափառն ընդգծել է հայ և կիպրիացի ժողովուրդների միջեւ առկա սերտ հարաբերությունների և Թուրքիայի կողմից երկու ժողովուրդներին ցեղասպանության ենթարկած լինելու հանգամանքները: Արամ Առաջինը շեշտել է երկու ժողովուրդների պահանջատիրությունը միջազգային օրենքներ անտեսող, իր գործած ցեղասպանությունը ուրացող և զավթողական քաղաքականություն վարող Թուրքիայի հանդեպ: Համակարծիք լինելով Վեհափառի հետ՝ Կիպրոսի նախագահը մատնանշել է հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և արդարության վերականգնման պայքարում երկու ժողովուրդների զինակցությունը:

Խրիստոֆիասը բարձր է գնահատել կիպրոսահայության դերն իր երկրում: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի զավթմանը՝ նա նշել է, որ Թուրքիան շարունակում է արգելքներ ստեղծել կիպրացի թուրքերի հետ հույների երկխոսության հարցում:

Կիպրոսի նախագահին ուղեկցում էր 18 նախարարներից և պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը: Վեհափառը Կիպրոսի նախագահին պարգևատրել է Կիլիկյան «Իշխան» շքանշանով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում