Հասարակական

Գարեգին Բ-ն առաջարկել է Փաշազադեին հանդիպել Արցախում` սահմանի վրա

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ն առաջարկել է Փաշազադեին հանդիպել Արցախում` սահմանի վրա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի` Արցախում հանդիպելու մասին դեռևս հստակ պայմանավորվածություն չկա, սակայն առաջարկ եղել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:«Դեռևս 2011թ. Երևանում ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկ է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել սահմանի վրա, եւ դրական արձագանք է գտել»,-ասաց Տեր Վահրամը՝ շեշտելով, որ հստակ պայմանավորվածություն չեղավ նաեւ այն ժամանակ:

Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում օրեր առաջ այցով գտնվող Ալլահշուքյուր Փաշազադեին փոխանցել է Արցախի սահմանին հանդիպելու առաջարկը:Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց նաև, որ նման հանդիպումների նպատակը տարածաշրջանում խաղաղություն և հանդարտություն պահպանելն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում