Թուրքիայի համար գալիք տարին ճգնաժամային կլինի. թուրք փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ 2013 թվականը Թուրքիայի տնտեսության համար «կարեւոր, բայց խիստ ճգնաժամային ժամանակաշրջան» է լինելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

«2013 թվականը Թուրքիայի համար խիստ ճգնաժամային կլինի այն առումով, որ հենց մեր տարածաշրջանում` Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Աֆրիկայում քաղաքական եւ տնտեսական խնդիրներ կան, Սիրիայում ներքին պատերազմ է ընթանում: Դրանք բոլորը կազդեն Թուրքիայի վրա», -ասել է նա:

Նշելով, որ նման պայմաններում կարեւոր է, որ Թուրքիան պահպանի տնտեսական զարգացման տեմպերը, Բաբաջանը կանխատեսել է, որ թուրքական տնտեսության մեջ առկա ֆինանսական ճեղքվածքի հարցը չի լուծվի եկող տարի եւս: «Ներմուծման եւ արտահանման միջեւ ճեղքվածքն այլեւս նույն արագությամբ չի նվազելու: Ենթադրվում է, որ անգամ 2015 թվականին ընթացիկ տնտեսական ճեղքվածքը կլինի 6,5 տոկոսի շրջանակում», -նշել է Թուրքիայի էկոնոմիկայի գծով փոխվարչապետը:

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է