Տարածաշրջանային

Այաթոլլա Ալի Խամենեիի հատուկ ներկայացուցիչը ուղերձ է փոխանցել Ռուսաստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հատուկ ներկայացուցիչ Ալի Աքբար Վելայաթին Ռուսաստանի նախագահին է բերել Իրանի ղեկավարության ուղերձը: «Դուք տեսնում եք իրանական կողմի արձագանքը՝ պատասխան ուղերձը եւ մեր պատվիրակության ժամանումըե,-ասել է նա ՌԴ- ի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը: Հիշեցնենք, որ Իգոր իվանովը վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին եւ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել էր Վլադիմիր Պուտինի ուղերձները: «Այդ ուղերձների գլխավոր գաղափարը Ռուսաստանի հաստատ մտադրությունն է՝ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու իր վաղեմի գործընկեր Իրանի հետե,-այն ժամանակ հայտարարել է Իվանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում