Human Rights Watch-ը կոչ է արել Թուրքիային` չխոչընդոտել համացանցից օգտվելու ազատությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտանության միջազգայինկազմակերպությունը`Human Rights Watch (HRW), կոչ է արել Թուրքիայի կառավարությանը` չսահամանափակել քաղաքացիների` համացանցից օգտվելու ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Դադարեցրեք ինտերնետային կայքերին միանալու հնարավորության անօրինական արգելափակումը»,- ասվում է միջազգային կազմակերպության արած հայտարարության մեջ: Human Rights Watch-ի աշխատակից Սինտիա Վոնգը, անդրադառնալով այս խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Թուրքիային դատապարտող որոշման ընդունմանը, նշել է, որ եվրոպական դատարանի կայացրած որոշումը կարևոր և հզոր ուղերձ է խոսքի ազատության պաշտպանության համար:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը Թուրքիային պատժել էր Ինտերնետի օգտատերերի` ցանցի հետ կապի իրավունքը խախտելու համար: Եվրոպական դատարանը վճռել էր, որ Թուրքիայի թիվ 5651` «Ինտերնետ միջավայրում հրապարակումների կարգավորման եւ այդ հրապարակումների` որպես հանցագործությունների դեմ պայքարի մասին» օրենքը հակասում է արտահայտվելու ազատությանը, ինչով Թուրքիայում սահմանափակվել էր քաղաքացիների` ինտերնետում հրապարակումներ կատարելու իրավունքը:

ՄԻԵԴ-ը բավարարել էր Թուրքիայի քաղաքացի Ահմեդ Յըլդըրըմի 2009 թ-ի հունիսի 24-ին ներկայացրած հայցը, որով նա թուրքական իշխանություններին մեղադրել էր իր անձնական կայքի էջերի հրապարակմանը խոչընդոտելու մեջ: ՄԻԵԴ-ը վճռել էր, որ թուրքական իշխանությունների այդ գործողությունը հակասում է խոսքի եւ արտահայտվելու ազատությանը, ինչի համար թուրքական կառավարությունը պետք է 7500 եվրոյի փոխհատուցում տրամադրի Յըլդըրըմին, եւս հազար եվրո էլ վճարի դատարանի ծախսերի դիմաց:

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է