Սիրիայի կառավարությունը խոստացել է 48 ժամվա ընթացքում վերականգնել Հալեպի էլեկտրականությունը. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում արդեն երրորդ օրն է` էլեկտրականություն չկա, քաղաքում նույն ամայի վիճակն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ դեկտեմբերի 17-ին Հալեպ այցելած վարչապետ Ուաիլ Հալկին, նախարարները եւ բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են 48 ժամվա ընթացքում նորոգման աշխատանքներ իրականացնել եւ վերականգնել էլեկտրականությունը:

Վարչապետի եւ նախարարների հետ կայացած հանդիպման ժամանակ նրանց են ներկայացվել քաղաքում բոլոր խնդիրները, դժվարությունները: Կառավարությունը նաեւ խոստացել է ծովեզրյա մոտակա քաղաքներից հաց տեղափոխել Հալեպ` փորձելով լուծել հացի խինդիրը: Միջոցներ են ձեռնարկվելու նաեւ վառելանյութի խնդիրները լուծելու ուղղությամբ:

Մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ հաղորդակցության միջոցները եւս կանոնավոր չեն գործում: Ինչ վերաբերում է քաղաքում կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ տեղի ունեցող բախումներին, ապա Ռեյիսյանի տեղեկացմամբ` ռմբակոծության ձայներ մերթ ընդ մերթ լսվում են:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: Դամասկոսն ու Հալեպը լուրջ վնասներ են կրել: Հալեպում ձմռան գալուն զուգընթաց սրվել են հացի ու բնակարանները տաքացնելու խնդիրները:

Հայերեն English

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի