Ըստ Սերգեյ Բաղապշի՝ Վրաստանի ռազմականացումն սպառնում է ամբողջ Կովկասի անվտանգությանը
1 րոպեի ընթերցում
ՍՈՒԽՈՒՄ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ Վրաստանի ռազմականացումն սպառնում է ամբողջ Կովկասի անվտանգությանը: «Վերջին տարիներին Վրաստանի ռազմականացումն աննախադեպ մասշտաբների է հասելե,- ասել է Բաղապշը՝ կիրակի օրը Սուխումում ելույթ ունենալով Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի հանրապետությունների ղեկավարների գագաթնաժողովում: Նա չի բացառել ռազմական դիմակայության վերսկսումը վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների գոտիներում: Բաղապշը Վրաստանի կողմից սպառազինությունների կուտակումը գնահատել է որպես «կովկասյան տարածաշրջանի խաղաղության պահպանման դեմ ուղղված խիստ վտանգավոր գործողությունե: «Բոլորի համար ակներեւ դարձավ, որ Վրաստանն անլիարժեք պետություն է: Այնտեղ չափազանց անկայուն է քաղաքական համակարգը, որը հենվում է բացառապես պերմանենտ հեղափոխությունների վրաե,- ասել է Աբխազիայի նախագահը: Ըստ նրա՝ այնպիսի մի երկրում հսկայական քանակությամբ սպառազինության, այդ թվում՝ ծանր զենքի առկայությունը, որպիսին Վրաստանն է, բազմակի ուժեղացնում է վտանգը նրա հարեւանների եւ ամբողջ Կովկասի համար: